Այնքան կարեւոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյոք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե ոչ։
Եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարեւոր է։
Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել