Պարզվում է՝ Իլհամը որոշել է հակահայ քարոզչության նոր բարձունքներ նվաճել՝ օգտագործելով COP-29-ը. Մեհրիբանի ղեկավարած «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից Կանաչ գոտում իրականացվելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը:
Այն, որ COP-29-ի մասնակիցները դարձել են Իլհամի հակահայկական քարոզչության զոհը, փաստ է. Իլհամին այս համաժողովը պետք էր, ըստ էության, գլխավորապես Արցախի կլանումն ու արցախցիների բռնագաղթը մարսելու համար, ինչն էլ արվեց: Ավելին՝ վերոհիշյալ միջացառումն իր հերթին գալիս է ապացուցելու, որ թուրքերի նպատակը միայն Արցախը չէ. Երևանն են ուզում ու դրա համար քարոզչական հիմքեր նախապատրաստում: Համաժողովի մասնակցիներին Մեհրիբանը փորձելու է համոզել, որ հայերը երկվորներ են, իսկ իրենք՝ տերեր, որ Երևանը ոչ թե հազարամյակների պատմություն ունեցող ու հայ ժողովրդի բնօրրան հանդիսացող քաղաք է, այլ բնիկ ադրբեջանական հող:

Մեզ համար այս պոռնոգրաֆիան այնքան էլ մտահոգիչ չէր լինի, եթե Հայաստանը նորմալ իշխանություն ունենար: Բայց ողջ ողբերգությունն այն է, որ ՔՊ-ն Իլհամի գաղափարակիցն է, ու նույն Նիկոլնել է համոզված, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, ուղղակի այդ մասին դեռ չի բարձրաձայնում, քանի որ ընտրությունների է նախպատրսատվում: Երբ «կվերաօծվի», ա՛յ այդ ժամանակ արդեն կսկսի առավել վճռական քայլերի դիմել, որի վերջնանպատակն է լինելու երևանցիներին ասենք Ապարան քշելը. Այդ բակավայրի վրա Իլհամը աչք չունի:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, իսկ թե կոնկրետ երբ, կախված կլինի աշխարհում տիրող իրավիճակից ու տարածաշրջանային պրոցեսների բնույթից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել