Նիկոլն իր հերթական մանիպուլյացիան է կիրառում, թե բա՝ 2016-ին բա ինչի՞ պատերազմ եղավ։ Բայց չի նշում, որ այդ պատերազմը կանգնեցվեց, ու կանգնեցնողն ինքը չէր, որ մայիս ամսին երրորդ գծում կապիկություն էր անում, իբր թե դիրք է պահում, իսկ մյուսներին մեղադրում դավաճանաբար հողեր տալու մեջ։ Դեռ մի կողմ թողնենք էդ դիսկուսը, թե ինչ տրամաբանությամբ է 800 (իրականում մոտ 400) հեկտար կորցնողը դավաճան, իսկ Արցախի մոտ 80 տոկոսը կորցնողը (ընդ որում, զգալի մասն թղթով տալով)՝ փրկիչ։
Էստեղ մի առանցքային հարց կա, որը սրիկան շրջանցում է։
Ապրիլյանից հետո ձեռք էին բերվել սանկտպետերբուրգյան և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին սահմանախախտման դեպքերի մոնիթորինգի մեխանիզմների ուժեղացում, ինչը ենթադրում էր ստատուս քվոյի պահպանում։
Դու, հայվա՛ն, եկար ու ասացիր, որ չեղյալ ես հայտարարում այդ պայմանավորվածությունները և զրոյից սկսում քո բանակցությունները։ Երբ քեզ հարցրին, թե ինչ ես բանակցում, ասացիր․ «Ինչ որ պետք է, էդ էլ բանակցում ենք»։ Հետո երբ արդեն դեմ էին տվել պատին, ու հասկացել էիր, որ միջազգային մակարդակում քո տուզիկ մուտիլովկաները չեն անցնում, հանկարծ հիշել էիր, որ քեզնից առաջ սանկտպետերբուրգյան ու Վիեննայի պայմանավորվածություններ կային, որոնք էդքան էլ վատ տարբերակ չէին, նույնիսկ բավականին լավ ու հետաքրքիր հեռահար քայլեր էին եղած սահմաններով ստատուս քվոն պահելու համար։ Բայց արդեն ուշ էր...
Իսկ դու, հայվա՛ն, ավելի լավ է խոսես, թե ինչպես էիր քո «կիրթ» Ալիևի հետ պայմանավորվել չկրակել՝ դրանով իսկ թույլ տալով, որ ողջ սահմանագծի երկայնքով իրականացնի ինժեներական աշխատանքներ ու պատրաստվի լայնածավալ պատերազմին, իսկ էդ ընթացքում մեր դիպուկահարներին պարալիզացրել էիր՝ արգելելով նրանց խանգարել թուրքի նախապատրաստական աշխատանքներին։
Այ դրանից խոսիր, հայվա՛ն, որ էն ընթացքում, երբ թուրքը քո իսկ ջանքերով լայնածավալ ինժեներական աշխատանքների հնարավորություն էր ստացել սահմանին, քո կնիկը, սազն առած, զենքից զարդ սարքելու կոչեր էր անում ու «խաղաղության» (պարտվելուն) պատրաստում մեր հասարակությանը։
Խոսիր նրանից, թե ինչպես նույնիսկ հենց պատերազմի ընթացքում լևոնականներով ու սորոսականներով լցված ՊՈԱԿ-դ ու ֆեյքերի ֆաբրիկադ հանրության ուղեղ էր լվանում, թե բա՝ տեսեք-տեսեք, թե ինչ դաշնակից է, մեզ ասում է դիմեք՝ գանք, օգնենք, մենք ասում ենք՝ չէ, լավ է, առանց ձեզ էլ կհաղթենք...
Դրանից խոսիր, սրիկա՛, ու երբեք չմտածես, թե մեր երկրում բոլորը քո հոտի ոչխարն են, ու ինչ դուրս տաս, պիտի ասեն՝ այո։
Հայվա՛ն, ստեղ դեռ լիքը մտածող ու հիշողություն ունեցող մարդ կա։ Ու էդ մարդիկ քեզ դեմ են տալու։ Չես կարող բոլորին բռնել, վերացնել։ Պատասխան պիտի տաս արածներիդ ու չարածներիդ համար։
Կեղտոտ մանիպուլյացիաներդ ու ստերդ էլ քեզ պահի։ Ռուսաստանի դեմ պլակատով ու փողով ցույց անող ինչքան օղռաշ կար, բերել, պաշտոնի էիր դրել, հիմա էլ, թե բա՝ մենք լավ էինք ռուսի հետ։ Ըհը, բա լավ էիր, բա չէ, «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքիդ տակ» և, լևոնա-սորոսական ժեխը առաջդ արած, քայլելով եկար, թե բա՝ Երկրի սուվերենություն ես բարձրացնում, ու Երկրի սուվերենությունը թաղեցիր՝ Հայաստանը սարքելով «որբի գլուխ»...
Հերիք խմես էս ազգի ու Երկրի արյունը... Դու մի քայլ ունես հիմա, դեպի դատարան ճամփան է... Հայդե, քայլով մարշ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել