Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, իր հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին նա նշել է Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում։
Ուրեմն դու այդքան տհաս ե՞ս, թե հանրությանը ապուշի տեղ ես դրել։
Մենք քեզ ասում ենք երկիրը ողբերգության ես հասցրել, Արցախի 75%-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 5 հազարի հասնող զոհեր, հազարներով վիրավորներ, անհետ կորածներ ունենք, ու այս կետին հասցնողը պետք է հեռանա, դու եկել ես էլիտաների փոփոխությունից ես խոսում կամ աթոռակռվից։
Գլուխդ չի՞ մտնում, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո արածի ու չարածի պատճառով ճեղքվել է, հայի տեսակն ու գոյությունն այս տարածաշրջանում կասկածի տակ է։
Մենակ քեզ ու քո նման աթոռապաշտների համար է իշխանությունն ու դրա վայելքները կյանքի նպատակ։
Պետք է հեռանաս, իսկ քեզանից հետո կլինի արտահերթ ընտրություններ և ժողովուրդը, այլ ոչ թե դու կորոշի, թե ով է երկիրը դուրս բերելու այս խորը ճգնաժամից։
Հասկացի՛, չե՛ս մարսելու, թող գնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել