Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ հատվածում ադրբեջանցիներն անցել են գրոհի: Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և հայտարարել, որ թող ռուս խաղաղապահները զբաղվեն այդ հարցով:
Խնդիրն այն է, որ եռակողմ համաձայնագրով Նիկոլն այդ տարածքի հարցը բաց է թողել: Այսինքն՝ թողել է անտեր:
Ադրբեջանցիները, օգտվելով ՀՀ իշխանությունների ամենաթողությունից ու դավաճանական կեցվածքից, գնում են սադրանքի ու իրավիճակի լարման: Կա ռազմական գործողությունների նոր բռնկման վտանգ: Ու քանի դեռ սրանք են Հայաստանում իշխանության, Արցախն ու Հայաստանն ամեն օր նոր վտանգի տակ են լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել