Տեղեկացնեմ, որ ոստիկաններին ուղված կոչին այս պահին արդեն արձագանքել են 57 ոստիկան, ովքեր կհայտարարեն ժողովրդին միանալու և դավաճանի ապօրինի հրահանգները չկատարելու մասին:
Ինչպես խոստացել էի, ժողովրդին միացած ոստիկանները կարժանան արտահերթ կոչումների, այդ առումով կարիք է առաջացել մանրամասնելու հետևյալը․ արտահերթ կոչում շնորհելու իմ խոստումը տարածվում է մինչև «փոխգնդապետ» կոչումով ժողովրդին միացած ոստիկանների նկատմամբ: Ժողովրդին միացած, այս պահին գնդապետի կոչում ունեցող ոստիկաններն արտահերթ կոչում չեն կարող ստանալ, քանի որ գնդապետի հաջորդ կոչումը գեներալ-մայորն է, իսկ այդ կոչումը շնորհվում է նախագահի հատուկ հրամանագրով:
Սիրելի ոստիկաններ, մի քանի օրից մեր երկրում կվերականգնվի կարգուկանոնը, հարգանքը օրենքի և ձեր մասնագիտության նկատմամբ: Կոչ եմ անում հրաժարվել դավաճանի ապօրինի հրահանգները կատարելուց և միանալ ժողովրդին, քանի այդ հնարավորությունը կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/4075572042470996
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել