Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով.
– «Թյուրքական աշխարհը միավորվում է». Ղարաբաղյան հաղթանակի թագն ու պսակը «Թյուքական ուղին է»։ Նախիջևան-Ադրբեջան միջանցքը կփոխի տարածաշրջանի առևտրային ողջ հոսքը։ Թուրքիան ուղիղ կկապվի Միջին Ասիայի հետ («Աքշամ» օրաթերթ)
– «Մի միջանցքով հասանք Խաղաղ օվկիանոս». Նախիջևանն Ադրբեջանին կապող կառուցվելիք միջանցքով բացվեց ռազմավարական առևտրային և էներգետիկ ճանապարհը, որը Թուրքիային հասցնում է Խաղաղ օվկիանոսի ափեր («Սաբահ» օրաթերթ)
Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց հրճվում են՝ վստահ լինելով, որ Սյունիքի վրայով անցնելիք միջանցք-ճանապարհը ծառայելու է ոչ միայն ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար։ Ըստ իշխանական թերթերի՝ Սյունիքի վրայով պետք է անցնի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու շարունակությունը, նոր գազամուղը, որ կկապի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային և այլ շատ նախագծեր։ Սրան զուգահեռ կխաթարվի Իրան-Հայաստան գազատարի նշանակությունը։
Մինչ մեր հարևան թշնամի պետությունները մասշտաբային նախագծերով նվաճում եմ մեզ ու մեր տարածաշրջանը, իսկ մենք… »,-գրել է նա։