Yerkir.am-ը գրում է․

Երեկ տեղի ունեցած՝ Հանրային խորհրդի փակ նիստը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, այնքան էլ հաճելի ընթացք չի ունեցել Փաշինյանի համար։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ խորհրդի անդամներից ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մեկնել էր ռազմաճակատ, բառի բուն իմաստով, «շան լափ» են լցրել Փաշինյանի գլխին։

Գագիկ Գինոսյանը Փաշինյանին «հիշեցրել» է, որ ինքը ոչ թե ժողովրդի, այլ ֆեյքերի վարչապետն է կամ հենց ինքը ֆեյք վարչապետ է։ Ավելին`, Գագիկ Գինոսյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որ մերժել է իր՝ Ազգալդյանին ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհելու խնդրանքը և հայտարարել, որ այս իշխանությունն արժանի չէ իր պիղծ և դավաճան ձեռքերով հերոսի կոչում շնորհելու մեծ հայորդուն:

Իսկ  հայրենիքի դավաճանության փաստի մասին խոսելիս Փաշինյանը հիշեցրել է Սյունիքում իրարից ոչ հեռու ամփոփված երկու շիրիմների մասին, որոնցից մեկը Մխիթար Սպարապետինն է, մյուսը՝ դավաճան Մելիք Ֆրանգյուլինը, որի դավաճանությամբ ընկավ Սյունիքն ու գլխատվեց Սպարապետը: Մխիթար Սպարապետի գերեզմանին երդվում են հայրենիքին ծառայելու համար, իսկ Մելիք Ֆրանգյուլի ժառանգներին արգելված է ցանկապատել նրա շիրիմը, որպեսզի բոլորը կարողանան իրենց բնական կարիքները հոգալ դավաճանի գերեզմանին։

Շարունակելով խոսքը՝ Գագիկ Գինոսյանը Փաշինյանին առաջարկել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակել ՀՀ կառավարության ողջ կազմը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ նշելով, որ վերջապես մեր զինվորները կազատվեն ադրբեջանական կտտանքներից, իսկ իշխանությունը, որը զրկեց մեզ հաղթանակի շքերթից, հնարավորություն կունենա մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք հաղթանակի շքերթին՝ թեկուզ ռազմագերու կարգավիճակում: 

Գագիկ Գինոսյանը նաև հայտարարել է, որ հրաժարվում է Հանրային խորհրդի անդամի՝ իր լիազորություններից։

Գագիկ Գինոսյանի հետ հարցազրույցը կներկայացնենք շուտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել