Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական սփյուռքի տարբեր համայնքներում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես՝ տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։
Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝
Քուվեյթի ազգային կառույցներ
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
Լիբանանի օգնության խաչի շրջանային վարչություն
ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչություն
ՀՅԴ Զավարյան ուսանողական միություն և Լիբանանի երիտասարդական միություն
Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչություն
ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտե
ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի շրջան, Ավստրիայի Հայ դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ
ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնռեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեներ
ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտե
Սիրիայի Հայ դատի հանձնախումբ
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտե
ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտե
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե