«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը երեկ  ձերբակալվել էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը, նա զրկվել է անձեռնմխելիությունից։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել