1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։
Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։
Սա բացահայտ սուտ է։
1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։
Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր, այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։
Իսկ ինքնորոշման իրավունքն էլ՝ ՄԱԿ -ի նպատակներից է, իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։
ՀՀ միակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբուքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։
Էլ չեմ խոսում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզի մասին։
Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։
Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արել են Արցախում՝ ճիշտ է։
Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել