Ժեխ ջան, ձեզ համար երկու նորություն ունեմ՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, որի՞ց սկսեմ...
Լավ, սկսեմ լավից: Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ խի՞ պտի մեր էրեխեքը գնան, Ղարաբաղի սահմանը պահեն, թուրքից էդքան մոտիկ, թող իրենց էրեխեքը զոհվեն:
Դե ուրախացեք, ձեր էրեխեքն այլևս չեն գնալու Ղարաբաղ՝ սահման պահելու:
Հիմա՝ վատը:
Ժեխ ջան, եթե մտածում եք՝ էդ կապիտուլիացիան ստորագրելով ու Արցախը հանձնելով, ձեր ԳԳԴ-ն (գերագույն գլխավոր դավաճան) հեռացրել է թուրքի հետ սահմանն, ու ձեր էրեխեքն այսուհետ պիտի անվտանգ ծառայեն Հայաստանում, ապա չարաչար սխալվում եք: Ձեր էրեխեքը կրկին գտնվելու են թուրքի հետ սահմանին, ուղղակի արդեն Հայաստանում: Թշնամու հետ մեր սահմանը երկարեց ավելի քան 400 կիլոմետրով: Ու ի դժբախտություն ձեզ՝ ձեր էրեխեքի թիկունքում ոչ թե քաջ արցախցին է կանգնած լինելու, այլ նիկոլապաշտ ձեր պարտվող տեսակը...