News.am-ը գրում է․

Վերջին մի քանի օրերն էքսցենտրիկ ձեռնարկատեր Իլոն Մասկի համար այնքան հագեցած են եղել իրադարձություններով, որ նույնիսկ դժվար է ասել, թե դրանցից որն է կարեւոր եղել հայտնի էլեկտրամոբիլների եւ տիեզերահրթիռների արտադրողի համար, գրում է BBC-ն:

Միլիարդատերը վարակվել է կորոնավիրուսով, տիեզերք է ուղարկել 4 տիեզերագնացի, նրա Tesla Inc. ընկերությունը հայտնվել է S&P 500 ինդեքսում, եւ, վերջապես, ինքը՝ Մասկը, շրջանցել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Շաբաթ օրը Մասկը Թվիթթերում գրառում է կատարել, որում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով եւ մրսածության թեթեւ ախտանիշներ կան իր մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել