Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի ունեցվածքը մեկ շաբաթում աճել է $11,5 միլիարդով, քանի որ թանկացել են ընկերությունների արժեթղթերի արժեքները։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում թանկացել են 7,4%-ով։
Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը վաստակել են $10,4 միլիարդ և $10 միլիարդ համապատասխանաբար՝ Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության բաժնետոմսերի ավելի քան 14%-ով թանկանալու արդյունքում։
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի՝ մոլորակի ամենահարուստ մարդու կաողությունն աճել է $7,7 միլիարդով։ Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 4,6%-ով։ Ավելի վաղ Բեզոսը, ով ղեկավարում էր ընկերությունն արդեն 26 տարի, հայտնել էր գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։ Դա տեղի կունենա 2021 թ. երրորդ եռամսյակում։ Բեզոսի տեղը կզբաղեցնի Էնդի Յասին, ով այժմ գլխավորում է Amazon Web Services-ը։
Չինական Pinduoduo հարթակի հիմնադիր Քոլին Չժեն Հուանն այս շաբաթ հարստացել է $10,7 միլիարդով այն բանից հետո, երբ Pinduoduo-ի բաժնետոմսերը թանկացել են 18%-ով։
Հունվարի կեսին Forbes-ը հայտնեց, որ Affirm ընկերության բաժնետոմսերի գների կրկնապատկումից հետո աշխարհում ավելացել է ևս մեկ միլիարդատեր՝ Մաքս Լևչինը։