Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանը միակողմանի փակելու որոշման հետևանքով բելառուսական կողմից սահմանին կուտակվել են ավելի քան 1100 բեռնատար մեքենաներ։

Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բենյակոնի և Կամեննի Լոգ սահմանային անցակետերի մուտքերի մոտ կենտրոնացած տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը որոշել է դրանք տեղափոխել Կոտլովկա սահմանային անցակետի մոտ գտնվող հատուկ կայանատեղիներ։

Նախարարության տվյալներով՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ վարորդներին հնարավորություն է տրվել լքել Բելառուսը և վերադառնալ իրենց մշտական բնակության վայրերը, մինչև Լիտվան կորոշի ամբողջությամբ վերաբացել սահմանը։

Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել այն վարորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում լքել Բելառուսը։ Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։

Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել