Tert.am-ը գրում է.
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկը, որն այս տարի գլխավորել է «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի միակ որդին` Յուսուֆ Ալեքպերովը: Ըստ հանդեսի` հոր կարողությունից նրան բաժին է ընկնում 24 մլրդ դոլար:
Նշվում է, որ վարկանիշային ցանկը կազմելու համար հանդեսը, հիմք ընդունելով միլիարդատերերի կարողությունը, այն բաժանում է բոլոր երեխաների վրա: Ըստ Forbes-ի, 2021 թ.-ի ապրիլի 15-ի դրությամբ Ռուսաստանում կար 123 միլիարդատեր, որոնց կարողությունը կազմում էր 610 միլիարդ դոլար: Եթե այդ գումարը հավասարապես բաժանվի նրանց երեխաների ընդհանուր թվի (357) վրա, նրանք նույնպես կլինեն միլիարդատերեր` 1,7 միլիարդ դոլար միջին արդյունքով:
Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկում ներկայացվել է 20 ընտանիք, որտեղ երեխաներին բաժին է հասնում 3,1 մլրդ դոլարից ոչ պակաս գումար: Ցանկում ներառված ժառանգների թիվը 50 է: Նրանք ընդհանուր ժառանգում են իրենց ծնողներից 300 մլրդ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ