Ջեֆ Բեզոսի տիեզերական ընկերությունը՝ Blue Origin-ը, ինֆոգրաֆիկա է հրապարակել, որում քննադատում է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության լուսնային աստղագնացի նախագիծը։ Ինֆոգրաֆիկան ստեղծվել է այն բանից մի քանի օր անց, երբ մերժվեց Blue Origin-ի բողոքն ընդդեմ ՆԱՍԱ-յի՝ այն մասին, թե հարկավոր է SpaceX-ի հետ պայմանագիր կնքել լուսնային մոդուլ պատրաստելու վերաբերյալ։
Starship-ն ինֆոգրաֆիկայում անվանվում է «չափազանց բարդ և ռիսկային»։ Նշվում է, որ SpaceX-ը Starship-ի տասնյակ թռիչքային փորձարկումներ պետք է իրականացնի, որպեսզի ապահովի դեպի ուղեծիր բարեհաջող թռիչքը։
ՆԱՍԱ-ն լուսնային մոդուլի տենդեր էր հայտարարել դեռ 2020 թ․ ապրիլին։ Առաջին փուլում ընտրվել են Blue Origin, Dynetics, SpaceX ընկերությունները։ Դրանց ժամանակ էր տրվել մինչև 2021 թվականը վայրէջքային մոդուլ ստեղծելու համար, ապա ՆԱՍԱ-ն պետք է վերջնական որոշում կայացներ՝ ընտրելով մեկին կամ մի քանիսին։
2021 թ․ ապրիլի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ SpaceX-ը կլինի այն միակ ընկերությունը, որը լուսնային մոդուլ կկառուցի։ Սակայն Blue Origin հրաժարեց ընդունել այդ որոշումը և ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ պալատ որոշման դեմ բողոք ներկայացրեց։ Արբիտրաժը որոշեց, որ ՆԱՍԱ-ն չի խախտել օրենքը՝ ընտրելով միայն մեկ ընկերության, սակայն Blue Origin-ը չի պատրաստվում համակերպվել իր պարտության հետ։
Ինֆոգրաֆիկայում նաև հիշատակվում է Starship-ի հսկայական չափսերը՝ ի համեմատություն Blue Origin-ի մոդուլի հետ։ Մասկի աստղագնացի ելքը գտնվում է գետնից 38 մ բարձրության վրա, իսկ հակառակորդ մոդուլինը՝ միայն 9,8 մ։
SpaceX լուսնային մոդուլը կարժենա 2,9 մլրդ դոլար, իսկ Blue Origin-ի տարբերակը գնահատվում է 5,9 մլրդ դոլար։