
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և ևս երեք անձ New Shepard տիեզերեանավով ուղևորվել են Տիեզերք։
Տիեզերանավը կառուցվել է Blue Origin ընկերության կողմից։ Արշավախմբում բացի Բեզոսից եղել են նաև նրա եղբայր Մարկը, 82-ամյա Ուոլի Ֆրանկը, ով պատմության ամենատարեց մարդն է, որը թռիչք է կատարել դեպի Տիեզերք, և 18-ամյա հոլանդացի ուսանող Օլիվեր Դեմենը՝ պատմության ամենաերիտասարդ ուղևորը։
Նրանք ճանապարհորդել են հսկայական իլյումինատորներ ունեցող տիեզերանավով, որից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Երկիր։
Տիեզերանավը գործարկվել է Տեխասում գտտնվող մասնավոր կոսմոդրոմից։ Թռիչքի սկզբից երկու րոպե անց պարկուճն առանձնացել է կրիչ հրթիռից և շարունակել շարժը դեպի վերև՝ Տիեզերքի սահման։
Այնուհետև ուղևորները կարողացել են արձակել ամրագոտիները և պարկուճով լողալ անծայրածիրության մեջ՝ հիանալով մեր մոլորակի գեղեցկությամբ։ Թռիչքից հետո պարկուճը հաջողությամբ վայրէջք է կատարել անապատում։
Բեզոսը և ընկերությունը դարձել են ոչ պաշտոնական «միլիարդատերների տիեզերական մրցաարշավի» մասնակիցներ։ Օրեր առաջ Virgin Galactic ընկերության ղեկավար Ռիչարդ Բրենսոնն էր թռիչք իրականացրել։