Վարչապետը կարող է գոնե մի անգամ իրեն պահել, որպես պետական գործիչ։ Կարող է գոնե մի անգամ <<ժողովուրդ>> բառի տակ չհասկանալ իր համար տվյալ պահին ընդունելի ու իրեն ընդունող մարդկանց։ Գոնե մի անգամ ազգային միասնություն ապահովի ու հրաժարական տա։ Գնա տղամարդավարի` առանց վախի։ Թույլ չտա մերձավորներին իրեն աստվածացնել, թույլ չտա էս պահին իրեն խաբել։ Սթափ մտածի ու հեռանա։ Թույլ չտա էս պահին բարիկադների կառուցում մեր ու մեր միջև։ Թույլ չտա, որ ավելի շիկանա մթնոլորտը։ Թույլ չտա, որ գեներացվի ատելություն ու դա դուրս գա բռնության, հայհոյանքի ու արյան տեսքով։
Հեռացեք։ Հեռացեք հանուն մի բան ավել փրկելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել