Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է ամեն կերպ հերքել, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված երկու հարված են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Ըստ էության, տարօրինակ հանգամանքներ կան. նպատակաուղղված և գերճշգրիտ հարվածները եկեղեցուն ռազմական որևէ տրամաբանություն չունեն: Ավելին՝ Ադրբեջանն ու Ալիևն անձամբ, իմիջային վնասից բացի, որևէ օգուտ ստանալ չէին կարող: Բայց հարվածը հասցրել է Ադրբեջանի բանակը, ու դա երկաթյա փաստ է: Այստեղ իսկականից հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևն իրոք վերահսկում է Ադրբեջանի զինված ուժերի գործունեությունը: Իսկ միգուցե ԱԹՍ-ների կիրառումը ղեկավարում են հենց իսրայելցի մասնագետները կամ թուրքերը: Իսկ միգուցե Ալիևին այս արկածախնդրությանը մղածներն արդեն այլ ծրագիր ունե՞ն՝ ընդհուպ մինչև պատերազմի ելքի և ալիևյան իշխանության ճակատագրի մասով: Սրանք բախտորոշ հարցեր են հիմա ու սրանց պատասխաններ փնտրելը պետք է լինի հետախուզական, փորձագիտական ու վերլուծական շրջանակների ուշադրության ամենակենտրոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: