Հասկանալի ա, թե Զաքիր Հասանովն ինչի ա անցել ընդհատակ։ Նախ՝ Ալիևը սկսել ա այնքան էլ չվստահել նրան, հատկապես հուլիսյան անհաջողություններից հետո։ Բայց էստեղ շատ ավելի խորքային բան կա. Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստվերում ա հայտնվել, քանի որ Ադրբեջանի ռազմական գործողությունների մեծ մասի մշակման ու իրականացման գործը ստանձնել են Թուրքիայի զինված ուժերը։ Դա առավել շոշափելի ա հատկապես Ադրբեջանի օդուժի գործողությունների դեպքում։ Բացի այդ՝ տվյալներ կան, որ ի սկզբանե Հասանովը դեմ ա եղել Ադրբեջանի ռազմական գործողությունների մշակման ու իրականացման գործընթացում Թուրքիայի ներքաշման հարցին։ Այս ամենից պարզ ա դառնում, թե Հասանովը խի ա նեղացած Ալիևից։ Ըստ էության, Էրդողանի ձեռքում Ալիևը դարձել ա ընդամենը գործիք տարածաշրջանի ապակայունացման իր հեռահար ծրագրում։ Եվ Թուրքիայի համար խնդիրն ամենևին էլ Արցախը չէ։ Սա արմատապես խախտել ա Ադրբեջանի ռազմական ոլորտի բարձրագույն պատասխանատուների միջև սուբորդինացիան։ Սա վաղ թե ուշ խնդիրներ ա բերելու զինված ուժերի, այդ թվում՝ միջին հրամանատարական ճամբարում, եթե արդեն չի բերել։
Նկատենք նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն ու մեկնաբանություններն սկսել են նախ՝ տալ Թուրքիայի նախագահականից ու պաշտպանության նախարարությունից, հետո նոր՝ Ադրբեջանից, իսկ ավելի ստույգ, ուշադրություն, դա հաղորդում են Ալիևն ու նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։ Տարբեր աղբյուրներով երկրի գլխավոր շտաբի պետ Սադիկովը հեռացվել է պաշտոնից հենց թուրք ռազմական խորհրդականների պահանջով, որին մեղադրում են ռուսների գործակալ լինելու մեջ։ Դա թույլ ա տալիս ասել, որ, փաստացի, գլխավոր շտաբի ողջ գործունեությունը նույնպես կոորդինացնում են Թուրքիայի զինված ուժերը։