Բոլորս ենք մահապարտ, լրջանալու պահը․․․
Ժողովուրդ ջան, արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չ է, որ սա ուրիշ կռիվ է, սա մեր մեծ հայրենական պատերազմն է, եւ էս կռիվը պարտավոր ենք կռվել ու հաղթել, հակառակը չկա․․․ Պարտավոր ենք լրջանալ, զգաստանալ, թողնել ռոմանտիկան, էյֆորիան, պետք է զինվել զենքով, հավատով, խաչով եւ վստահ լինել, ինչքան էլ որ դժվար լինի, հաղթելու ենք․․․ Հակառակը չկա․․․ Պետք է մեր վերջին շաբաթվա միասնականությունը ավելի հզորացնենք, պետք է նստեն նոր-հին, ներկա-նախկին բոլոր ժամանակների պատերազմի գիտակները, գեներալներն ու սպաները, բոլորը, խելք-խելքի տան եւ ուղղորդեն մեր ժողովրդին։
Իշխանությունը ռազմական հրամանատարությանն է դեռ պատերազմի առաջին օրվանից, եւ մենք թիկունքում պարտավոր ենք լինել նույնքան զգոն եւ նույնքան աչալուրջ, ինչպես մեր բանակը՝ մարտի դաշտում․․․ Պետք լինի՝ բոլորս մահապարտ ենք , գնալու ենք, որովհետեւ այլ ելք թշնամին չի թողնում, նրա մաման պիտի լացացնեք․․․ Խելքով, զենքով, հավատով, եւ Աստված պահապան մեր ժողովրդին․․