Լայնածավալ պատերազմի ֆոնին, կարծում եմ, ամենալավ գաղափարը չէր.

ա) Վարչապետի ասուլիսում, ըստ էության, Ռուսաստանի գործոնի մինիմիզացումը («մենք ինքներս էլ գլուխ կհանենք» բնույթի պնդումներով),

բ) Վարչապետի նախկին խորհրդականի (ով տակավին ընկալվում է որպես գործող կառավարության խոսնակ)՝ «Պուտինին կապուտ» անելը։

Հասկանում եմ, որ ոմանց սրանք կայֆ են տալու։ Բայց եթե մեր խնդիրը, հանուն նոր աշխարհակարգի, կամիկաձե լինելը չէ, նման դրսևորումները վտանգավոր են։ Կամ եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել, ասեք՝ իմանամ։ Գուցե ես եմ քաղաքականությունը սխալ պատկերացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել