Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն հաղթանակ բարոյական ևս մեկ կործանում է մի ողջ ազգի համար:
Երբ ոտքերդ սրբում ես պետական ինստիտուտների վրա՝ հերթական անգամ դրանք դարձնելով կեղծ Մեսիայի անձնական վախերի փարատման քավարան, պետք է հիշես, թե ժողովուրդները վերջում ինչպես են ինքնամաքրվում կեղծ մեսիաներից:

Հ.Գ. Միջնորդությունից 3,5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյո՞ք մեղադրող կողմն ունի գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն...
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի և այլևս նոր իշխանությունների պարծանք Մացոյի մասին։

#Քաղաքական_հետապնդումը_պոզով_պոչով_չի_լինում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել