Բաղադրիչներ

  • կարագ – 100գ
  • ձու – 2 հատ
  • շաքարավազ – 80գ
  • փխրեցուցիչ – 1թ/գ
  •  ալյուր – 300գ
  • կոկոսի քերուկ – 50գ
  • խնձոր – 3 հատ
  • նարինջ – 1 հատ
  • շաքարի փոշի – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  • Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։
  • Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։
  • Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։
  • Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։
  • Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել