Tert.am-ը գրում է․

Պարտք ներգրավելուց չպետք է վախենալ, պետք է վախենալ դրա ծախսման ուղղություններից, իսկ դրանում մենք խնդիր ունենք: Ծախսային սխալ քաղաքականության արդյունքում պետական պարտքի ավելացումը վտանգավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ պետական պարտքը հասնում է գրեթե 8 մլրդ դոլարի:

«Մեր բյուջեի մոտ 95 տոկոսը հարկային մուտքերն են. տարեսկզբին սկսվեց առողջապահական ճգնաժամ, որին հաջորդեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Դրա պայմաններում կանխատեսելի է, որ լինելու է բյուջեի եկամտային մասի անկում: Պետությունը կա՛մ պետք է գնա ծախսերի կրճատման ճանապարհով, կա՛մ պարտք ներգրավի: Երբ հարկերը չեն հավաքագրվում, կանխատեսելի է, որ պետական պարտքը պետք է ավելանա, ընդ որում՝ Կառավարությանը բազմաթիվ տնտեսագետների կողմից կոչ էր արվում պարտքն ավելացնել և դրա հաշվին պետական գնումների ծավալն ավելացնել, սակայն մեր պարտքային քաղաքականությունը շատ վատն է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ողջունելի  է, եթե պետությունը ներգրաված պարտքերով ենթակառուցվածքներ, մնայուն արժեքներ ստեղծի, կապիտալ ծախսեր կատարի, որոնք հետագայում ծառայելու են նոր եկամուտների ներգրավմանը, բայց շատ վտանգավոր է, երբ պարտքեր են ներգրավվում սոցիալական օրախնդիր լուծելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել