Ուղղակի հետաքրքիր է...
Եթե ԼԳԲՏԱԳԼՃԿ Նախարարը հրաժարական տա, գո՞հ եք լինելու։ Հա՞, հարցերը կհամարեք լուծա՞ծ...
Ես միանշանակ ոչ. Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ այդ նախարարությունը պարզապես օգտագործվում է մեր ուշադրությունը շեղելու համար։
Հայաստանը կանգնած է կործանման եզրին... Արցախի հարցում մենք հայտնվել ենք երբևէ եղած ամենավատ դրության մեջ։ Հայ-Ռուսական հարաբերությունները հասնում են անվերադառնալիության կետին (point of no return):
Ես իհարկե իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր պայքարի դուրս եկած անհատներին և խմբերին, բայց հարգելիներս ժամանակն է հասկանալ, որ ձեզ ուղղակի ուղորդում են պայքարի այլ դաշտ, մինչդեռ հենց այդ պահին շարունակում են իրենց սև գործը։
Այո, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր կրոնը և ինքնությունը շատ կարևոր են բոլորիս համար, բայց ընդունեք, որ կատարվող փոփոխությունները կրկին փոխելու համար պետք է մեկ օր։ Իսկ Արցախի կորուստը և Ռուսաստանի հետ թշնամացումը լինելու են անվերականգնելի։
Միթե՞ չեք տեսնում, որ մի ամբողջ իշխանությունով , թե՜ Հայաստանում և թե՜ Արցախում տարբեր վարձու մարդկանցով բոլորիս համոզում են, որ մենք պարտվել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ։ Կարծում եք դա պատահականությու՞ն է. ՈՉ ԴԱ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է` պղծել ամեն ինչ, ամեն հաղթանակ, ամեն ձեռքբերում...
Հայաստանում քաղաքական դաշտում կա մեկ միասնական օրակարգ.
Թրքասեր, սորոսածին, անհայրենիք իշխանության հեռացում...
Հ.Գ. Նիկոլը գնալու է ցանկացած դեպքում, հարցն այն թե ո՞վ կգա իր տեղը. ընդդիմադիր դաշտից մարդ, թե՞ արևմուտքի կողմից բերված մեկ այլ կերպար։ Այ դա ամբողջությամբ մեր ձեռքերում է....