Հ1-ի լուրերն եմ նայում՝ օգոստոսի 6-ի և 7-ի։ Թեև ողջ օրը հանրության զգալի մասը հետևում էր, թե ինչ է կատարվում #Ամուլսարում (դա են վկայում ուղիղ եթերների դիտումները), ոչ մի բառ այդ մասին չհաղորդվեց Հանրային հեռուստաընկերության եթերից օգոստոսի 7-ի թողարկման մեջ։ Իսկ օգոստոսի 6-ի թողարկման մեջ ընդամենը 30 վայրկյանում հաղորդավարը կարդաց, որ բողոքի ակցիա է եղել կառավարության շենքի մոտ, ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։ Անգամ տեսանյութ չունեին, Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարների վրա էին կառուցել խոսքը։ Հ1-ի լրագրողները անցած 2 օրերին չե՞ն եղել Ջերմուկում, չե՞ն լուսաբանել ոստիկանության կողմից ուժի կիրառումը։ Իսկ ամսի 5-ի թողարկումում լուսաբանել էին։
Հիմա հարց․ ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել, թե՞ Հ1-ի ղեկավար կազմն ինքնուրույն է որոշել, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է հեռարձակի Բելառուսի նախագահի հարցազրույցը մեկ այլ թիվիի, իսկ Ջերմուկում տեղի ունեցող իրադարձությունների մասի՞ն։ Ինչո՞ւ եք լուսաբանել ամսի 5-ի իրադարձությունները, բայց ոչ ամսի 6-ինը և 7-ինը։ Պետրոս Ղազարյանը հիմա լրատվականի տնօրենը չէ, իսկ ո՞վ է պաշտոնակատարը, ո՞ւմ ուղղեմ հարցես, Ara Shirinyan։
Հ․Գ․ Ի դեպ, սարսափելի ձանձրալի էր նայել Հ1-ի լուրերը։ 80%-ը պաշտոնական լրահոս, երկու ինքնուրույն նյութ մարզերից և մեկ գովազդային նյութ՝ «Իմ քայլը» հիմնադրամի մասին։ Հաջորդ անգամ եթե նայեմ էլ, ապա կրկին մշտադիտարկելու նպատակով միայն։