Ֆրանսիացի հանրահայտ հուշակագործ Պիեր Էրմեի հրաշալի թխվածքաբլիթները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։
Անհրաժեշտ բաղադրիչներն են
- Փափկած կարագ – 250 գ
- Շաքարի փոշի – 100 գ
- Աղ – ¼ թ/գ
- Վանիլին – 1 գ
- Ալյուր – 330 գ
- Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Փափկած կարագը տրորել շաքարի փոշու հետ, ավելացնել աղը, վանիլինը, այնուհետև՝ ալյուրը։ Ըստ ցանկության կարող եք նաև լիմոնի քերուկ և մի քիչ մշկընկույզի փոշի ավելացնել։
2. Արագ խմոր հունցեք՝ դրան գնդի ձև տալով։ Խմորը 3 մասի բաժանեք, ամեն մի մասը գլանաձև գրտնակեք՝ 2-3 սմ տրամագծով, փաթաթեք սննդային թաղանթով և 10-15 րոպեով դրեք սառցախցիկը։
3. Գլանակներին ձվի դեղնուց քսեք, թավալեք շաքարավազի մեջ, կտրեք 1,5-2 սմ լայնքով կտորների, շարեք յուղաթղթի վրա և թխեք 180-190 աստիճանի տակ 20-25 րոպե, մինչև թեթև կարմրեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել