Մի տեսակ հոգիս հանգստացավ, անշուշտ՝ նախքան <թավիշը> եւ նախքան <կորոնան> դույզն ինչ չէի կասկածում, որ մեր ժողովուրդը, մենք բոլորս եկեղեցասեր եւ հոգեւոր արժեքները սիրող ու գնահատող ենք, մի պահ միայն համոզմունքս մի թեեւ երերաց, երբ <սատանիզմը> եւ խաչն ուրանալն ու աղավաղելը դարձան ցցուն վերջին երկու տարիներին՝ ավելի ցցուն․․Բայց, հիմա մտածում եմ, իրոք՝ չկա չարիք առանց բարիքի եւ ահա, մեր ազգային արժեհամակարգի, մեր հոգեւոր հարստության , մեր պատմության եւ գրականության այս <դուխով> մերժումները այնքան քստմնելի ու չնչին են, մեր ազգի, հայ ժողովրդի արժեհամակարգային , ինքնապաշտպանական զգացողությունների, ներքին համոզմունքի եւ արյան ազգապաշտպան հզորությունների դեմ սրանք ոչնչություններ են․․Նաեւ՝ կորոնան , որը <լավ շանս >/հիշեցնեմ, այս տգեղ որակումն իմը չէ, գիտեք ումն է/, տվեց սրանց՝ փակելու երկիր եւ երկրից ելքերն ու մուտքերը, մեր ազգային խորաթափանցությամբ կարողացանք հօգուտ մեր ազգի օգտագործել եւ գնացինք դեպի լույսը, գնացինք դեպի տաճար ու եկեղեցիներ․․․․Այ, սա է հայի ետին խելքը ․․․
Եվ, ուրեմն, նորից բարի կիրակի բոլորիս, թող օրհնյալ լինեն ձեր բոլոր ուխտերը եկեղեցիներ, տաճարներ եւ վանքեր, եւ թող Աստված բոլորիս վերադարձնի մեր ինքնավստահությունը, մեր սերը եւ մեր հավատը առ այն, որ հայ ժողովրդին հաղթել չեն կարող ոչ կեղծ աստվածներ հորինելով, ոչ այլասերումներով, ոչ ստախոսությամբ, ոչ թուրքական ծրագրերով, ոչ խաբեությամբ եւ ոչ էլ գրանտներով սնված ու սնվող դատարկ <դուխով>․․․
Աստված այո, մեզ փորձում է շարունակ, բայց երբեք այլեւս չի տանի նոր փորձության․․Նա սիրում է մեզ եւ արդեն ցույց է տալիս դեպի լույս գնալու ճանապարհը․․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/1201648633525044
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել