Ինչպես պատրաստել կանաչիով և կաթնաշոռով բլիթներ
Կանաչիներն ու կանաչ սոխը մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, ծածկել, 15-20 րոպեով դնել սառնարանը: Ալյուրը համեմել աղ ու պղպեղներով, խառնել, լցնել տափակ ափսեի մեջ: Կաթնաշոռի խճողակից թաց ձեռքերով բլիթներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ, տապակել բուսայուղով, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել գոլ` կտրտած թարմ լոլիկի և վարունգի հետ:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչիով և կաթնաշոռով բլիթներ
կանաչ սոխ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել