Փաստորեն, Աննա Հակոբյանին իտալացի գեներալ Բրունոն էլ էր չեստ տվել, մենք էլ խառնվել ենք իրար:

Այո՛, շատ ճիշտ է, ռազմական հանրագիտարաններում դժվար թե հանդիպես մի դեպքի, երբ բանակի հետ կապ չունեցող մարդուն բանակային պատվի առնեն:

Այո՛, ճիշտ է, կնոջը պետք է հարգել և ոչ միայն կենացներով, բայց դա չի նշանակում, որ այդ նույն կինն առանց ծառայության մեջ լինելու, անկախ նրա զբաղեցրած դիրքից, կարող է ակնկալել զինվորական պատիվներ:

Այո՛, կրկին ճիշտ է, հյուրին պետք է պատվով դիմավորեն պատվի արժեքը իմացող զինվորական մարդիկ, բայց դոկտորական թեզ պետք չէ պաշտպանել իմանալու համար, որ պատվի են առնում ոչ թե հարգանքից ելնելով, այլ առաջինը պատվի առնողից բարձր զինվորական կոչում ունեցողին:

Ստացեք գոնե կրտսեր ենթասպայի զինվորական կոչում, ու շարքային և սերժանտական անձնակազմը ինչքան ուզեք, ձեզ պատվի կառնի, դե իսկ Բրունոն երևի շատ էր կարդացել ձեր թավշյա, ոչ բռնի բլա-բլա-բլաների մասին։))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել