Ներկայացնելով «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական նպատակները՝ Հակոբյան Աննան վստահեցրել է, թե  նպատակ կա՝ հասարակության մոտ, մասնավորապես, զարգացնելու քննադատական-վերլուծական միտքը:
 
Աննան ստում է. իրականում նպատակը լրիվ հակառակն է՝ զրկել մարդկանց մտածելու ու հետևություններ անելու կարողությոնից, քանի որ քննադատական-վերլուծական միտք ունեցող անհատը երբեք չի կարող լինել ՔՊ-ական իշխանության հենարան, մտածել սիրող մարդը երբեք չի կարող ողջունել այն քաղաքականությունը, որի վերջնարդյունքում Հայաստանը դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»:
 
Պատճառներից մեկը, որ Նիկոլն այսօր գազազած է, հայ հանրության գոնե մի մասի մոտ այդ քննադատական մտքի առկայությունն է. այս տարիների ընթացքում տառապելով ու տիտանական կորուստներ կրելով՝ նույնիսկ վերջին հիմարն է հասկացել, թե ինչ հրեշ է 2018-ին իշխանության բերել, և քանի որ Հայաստանին տեսանելի ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում, պետւք է ենթադրել, որ ՔՊ-ից հիասթափվողների ու մտածելու արժեքը վերագնահատողների թիվը միայն ավելանալու է, իսկ Աննայի կրթական ծրագիրը ոչինչ չի կարողանալու փոխել:
 
Մտածող մարդը Նիկոլի թշնամին է և հակառակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել