Վերջին մի շաբաթվա մեջ ես լուռ հետևում էի թե ինչպես են Նիկոլն ու իր բանակից թռածների թիմը պատերազմական գործողությունների ֆոնին թիրախավորում ինձ, ընկերներիս, իրենց ընդդիմադիր յուրաքանչյուր մարդու/ուժի: Էն, որ Նիկոլենք անհայրենիք դասալիքներ են դրա մասին վաղուց գիտեինք ու բազմիցս բարձրաձայնել էի, բայց որ պատերազմի թեժ պահին իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջը թողած Նիկոլն ու ՊՈԱԿ-ի նժդեհները մեզ ու Գեներալիտետին պետք ա թիրախավորեին էդ արդեն «դնո»-ից ներքև էր:
Հիմա ես մի քանի իրական կադրերով Նիկոլենց ման եկած 5-րդ շարասյան տեղն ու հրամանատարությանն եմ ցույց տալիս և այո՛, Հայաստանում կա ադրբեջանական 5-րդ շարասյուն ու էդ 5-րդ շարասյան հրամանատարները Նիկոլն ու Անննան են, մարդիկ որոնք Ալիևին կիրթ ու կառուցողական էին համարում, իսկ մեզ թշնամի, մարդիկ, որոնց թիմակիցների 90 տոկոսը բանակից թռածներ են, մարդիկ, որոնք մեհրիբան ալիևայից խաղաղություն էին մուրում, զենքերը զարդեր էին սարքում, բայց առանց խորշելու կամուֆլյաժ հագնելով գնում են առաջնագիծ ու որևէ ստորաբաժանման սպայի կողմից պատվի առնելու են արժանանում: Դուք եք ադրբեջանական 5-րդ շարասյունը պարոն և տիկին Փաշինյաններ ու շատ մոտ ապագայում դուք ու ձեր բանակից թռածները, ձեր տասովչիկ «բլոգերներախառը» հայտնվելու եք ձեր արժանի վայրում:
Եվ վերջում, մեր հաղթական բանակի սխրանքները ձեզ ու ձեր քաքոտներին չփորձեք վերագրել դուք դրա հետ կապ չունեք ու թեկուզ ի պաշտոնե ձեզանից ոմանք կապ ունեն դրա հետ, բայց միևնույն ա դուք փաստացի կապ չունեք բանակի հետ, դուք գեներալ դատող ու անվանարկող բորենիների հավաքածու եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել