Ինչպես պատրաստել կոճապղպեղի սոուսով խոզի միս
Խոզի փափկամիսին քսել տերիյակի սոուս, թողնել 10 րոպե մարինացվի: Լորի ձվերի վրա սառը ջուր լցնել, դնել կրակին, եռալուց հետո` եփել 5 րոպե: Տապակը դնել միջին կրակին, 1 թ.գդալ բուսայուղ լցնել, խոզի միսը բոլոր կողմերից թեթևակի տապակել, ապա տեղափոխել նախապես 180* տաքացրած ջեռոցը, եփել 15-20 րոպե: Ամանի մեջ 30 մլ ձիթայուղ, կիտրոնի հյութ, մեղր լցնել, ավելացնել կիտրոնի քերած կեղևը, սխտորն ու կոճապղպեղը, աղ ու սև պղպեղ անել, հարել: Ափսեի մեջ դնել խոշոր կտրտած մարոլի տերևները, կտրտած կարմիր մարինացված պղպեղը, լցնել սոուսը, խառնել: Խոզի միսը հանել ջեռոցից, թողնել 5 րոպե հանգստանա, շերտատել, դնել աղցանի վրա, կողքերին մաքրած և կիսած լորի ձվեր դնել, կտրտած կանաչ սոխ շաղ տալ:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոճապղպեղի սոուսով խոզի միս
սխտոր - 2 պճեղ
սև պղպեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել