Այսօր «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»:

Որքանո՞վ է կոռեկտ ԱԳՆ մամուլի խոսանկի կողմից արված նմանտիպ հայտարարությունը Ադրբեջանում ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին, որի ընթացքում Աննա Նաղդալյանի նշած այդ նույն ժողովուրդն իրենց բողոքի ակցիան իրականցնում էր «Ղարաբաղը մերն է, մերն էլ լինելու է», «մահ հայերին» կարգախոսներով:

Վերջապես ե՞րբ է մեր երկրի ղեկավարությունը հասկանալու, որ Ադրբեջանում ոչ ժողովուրդն է խաղաղության նախապատրաստվել պատրաստվում, ոչ էլ առավել ևս իրենց իշխանությունները:

Անիմաստ հայտարարությունների փոխարեն՝ ավելի նպատակահարմար կլինի, որ մեր ԱԳՆ-ն ինտենսիվ աշխատանքներ իրականացնի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի վերաբերյալ հասցեական հայտարարությունների հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել