Tert.am-ը գրում է․
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ Instagram սոցկայքի իր էջում գրառում է կատարել։
«Բոլոր նրանց համար, ովքեր գուցե չգիտեն, թե այժմ ինչ է կատարվում Հայաստանում, ես կցանկանայի ներկայացնել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով ձեր աջակցությունը»,- իր հրապարակած լուսանկարին կից գրել է իրապատում շոուի աստղը՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:
Ավելի վաղ միևնույն հաղորդագրությունը թվիթերյան էջում տեղադրելով՝ Քարդաշյանը իր հետևորդներին հայտնել էր, որ «Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին»՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



