Yerkir.am-ը գրում է․

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ  Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, և ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է և կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին։

Տեսանյութը տրամադրել է Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միությունը․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել