Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը, կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել մի քանի մարդու մահվան։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահստատում է իր ձգտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ համապատասխան միջազգային իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել