News.am-ը գրում է․

Հայաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող է կրճատվել օրական մինչեւ 140: Այս մասին հուլիսի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության նախարարության փորձագետների գնահատմամբ հունիսի 28-ին հանրապետությունում վարակման գործակիցը կազմել է 0,8 եւ դեռեւս նույն մակարդակին է պահպանվում: «Հետեւաբար՝ համաճարակը դեպի անկում է գնում: Հնարավոր է՝ սեպտեմբերին վարակումների թիվը կկրճատվի օրական մինչեւ 140: Բայց սա հնարավոր շատ սցենարներից միայն մեկն է եւ կախված է ստեղծված պայմաններից եւ մարդկանց վարքագծից»,- շեշտեց պարետը:

Ավինյանը նաեւ հիշեցրեց, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերն արդեն Հայաստանում են արտադրվում, իսկ թեստավորումների ծավալը մեծացել է: Այսպես՝ արտակարգ դրության առաջին շաբաթներին օրական անցկացվել է մոտ 300 թեստավորում, իսկ հիմա 2 հազարից ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել