Ընտրություններից մի քանի ամիս առաջ, ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով ստեղծվեց «Շամիրամ» կուսակցությունը։
Թե ինչպես անցան «ընտրություններ» և «հանրաքվե» միջոցառումը, մի ամբողջ պատմություն կարելի է գրել՝ երկու ժամով ընտրությունների ժամանակի ավելացում,մաուզերիստների, ներեցեք, երկրապահների կողմից ծեծ ո ւ ջարդ, լցոնումներ, ահաբեկումներ, արձանագրությունների կեղծում և այլն և այլն։
Արդյունքում, իշխող ուժի «հաղթանակ», երկրորդ պատվավոր տեղը «Շամիրամ» և այլն։Եվ այդ օրվանից, «ազատ, անկախ,ժողովրդավարական» Հայաստանում դրվեց ավանդույթ․ ընտրություններով հնարավոր չէ, իրականացնել իշխանափոխություն։ Եվ այս ամենը գլխավորում և խրախուսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իրականացնում ՝ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդուարդ Եգորյանը։ Թյու՛, մոռացել էի, բոլոր անօրինականությունները, կեղծիքները սկսվել են հեղափոխությունից 20 տարի առաջ՝ 1998թ․։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=909060022926684&id=100014680840236
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել