Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերտառությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:
Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ ինչու․
1. Նախ՝ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում: Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել, ասենք, Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
2. Կոնգրեսում լսումներ են՝ կապված ֆինանսական հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց, վստահեցնում եմ, Արցախի օգնության էֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:
Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին: