Pastinfo.am-ը գրում է․
«Նման բան չկա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանում ստորագրահավաքին, - «Փաստինֆոյի» հետ զրույցում մանրամասնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարություն էր տարածել, թե «կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ»։
Ն.Զոհրաբյանը նկատեց, որ ԼՀԿ պատգամավորը նկատի է ունեցել, որ պատրաստ են ստորագրություններ տալ և հուլիսի 7-ից հետո մուտք կանեն իրենց ստորագրությունները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



