Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարություն է արել, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է։ Անկեղծ եմ ասում, շատ տխրեցի էս կարգի ուրացումից, էս կարգի պոզով-պոչով ստից, մանավանդ, երբ դա անում է Արցախի նախագահը, ․․․Եվ կուզեի, որ ԱՀ-ի այսօրվա նախագահին պատասխաներ Բակո Սահակյանը․․․Ով-ով , նա հաստատ գիտի, որ Արայիկի ասածը կեղծ է, սխալ, եւ մտացածին,, եւ ճիշտ կանի, չլռի․․․Ես նրան շատ հարգում եմ եւ կուզեի, որ արձագանքը չուշանար․․․Սա այն հայտարարությունը չէ, որը պետք է անպատասխան թողնել․․Իհարկե, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անմիջապես արձագանքել է, ովքեր դեռ ծանոթ չեն, կարող են կարդալ եւ տարբեր կայքերում եւ իմ ու ընկերներիս էջերում․․
Բայց, Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին, կարծում եմ ասելիք ունի եւ պիտի ասի․․․․․
Չէի ուզի նրան տեսնել այսքան ոչ սիրուն վիճակում․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: