Հետևելով վերջին իրադարձությունների վերաբերյալ մի շարք հայ մտավորականների արձագանքին
Երբ իշխանության մեղքով համաճարակից 400-ից ավել մարդ է մեռնում, հազարաներն էլ հիվանդությունից առողջությունը կորցնում են, մեղքը կոչվում է անփորձություն, իսկ երբ այդ «անփորձների» հրաժարականն են պահանջում, կոչվում է հանցագործություն։
Երկար-բարակ հեքիաթները, թե Ծառուկյանին կալանավորում են ֆինանսական խախտումների, ընտրակաշառքի համար, իրար պատմելով ջան ասեք, ջան լսեք, կողքից մի քանի ապուշ էլ կարող է հավատան։ Բայց էդքան ժամանակ մի ծախսեք այս հեքիաթի վրա, պիտի սկսեք նոր հեքիաթ հորինել, որ երբ բռնեն Արթուր Վանեցյանին, անմիջապես պատմելու բան ունենաք։ Թե՞ ժամանակը չարժի խնայել, մեկ է, ԱԱԾ-ն հեքիաթի սյուժեն կտա՝ և՛ տեքստով, և՛ տեսագրությամբ, ձեզ կմնա գեղարվեստորեն հյուսելը։