Քիչ առաջ ոստիկանները ԱԺ-ի տարածքից բերման ենթարկեցին աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին, որը զգուշացնում էր, որ շունչը կտրվում է:

Նշենք, որ ոստիկանները առավոտից պարբերաբար բերման են ենթարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ-ի դարպասների դիմաց։

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել