Ինչպես պատրաստել նարնջով նյարդ
Տապակի մեջ կարագ հալեցնել, ավելացնել շաքարավազը, խառնել՝ մինչև շաքարավազը հալվի: Նարինջն, առանց կլպելու, շրջանաձև կտրել 1 սմ հաստության շերտերի, դրանք տապակել՝ մինչև սկսեն կարամելիզացվեն, յուղի հետ տեղափոխել ափսեի մեջ: Սննդային տոպրակի մեջ լցնել ալյուրը, կարմիր պղպեղը, խառնել: Լյարդի թաղանթը հեռացնել, շերտատել, լցնել պղպեղով համեմված ալյուրով տոպրակի մեջ թափահարել, որպեսզի լյարդի կտորները հավասարաչափ ալրապատվեն: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, լյարդի կտորները տապակել, հանել ափսեի մեջ, աղ անել: Կիսած ու շերտատած սոխը նույն յուղով տապակել՝ ավելացնել արգանակը, հասցնել եռման աստիճանի, մեջը լցնել տապակած լյարդի կտորները, կափարիչ դնել, եփել 5 րոպե, ապա ավելացնել մանանեխը, նարինջն իր յուղով, վրան կտրտած մաղադանոս շաղ տալ և կրակից վերցնել:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարնջով նյարդ
մաղադանոս - 0.5 փունջ