Ինչպես պատրաստել հորթի լցոնած ռուլետ
Սոխը մանր կտրտել, կարագով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա: Սպիտակ հացը մանր խորանարդների կտրտել, լցնել սոխեռածի վրա, շարունակել տապակել ևս 1-2 րոպե: Հորթի աղացած մսին սերուցք, 1-2 ճ.գդալ գինի ավելացնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել սոխեռածը, մանր կտրտած մաղադանոսը, լավ խառնել: Հորթի կրծքամսի երկարուկ կտորի մեջ կտրվածքներ անել այնպես, որ մսակտորը հնարավոր լինի գրքի նման բացել, վրան սննդային թաղանթ փռել, ծեծել, ուղղանկյուն շերտ ստանալ, համեմել աղ ու պղպեղներով, վրան հավասար տարածել խճողակը, փաթաթել, կապկպել: Տապակի մեջ 1-2 ճ.գդալ բուսայուղ լցնել, տաքացնել, ռուլետը բոլոր կողմերից տապակել այնքան, որ գեղեցիկ կարմիր կեղև կապի: Ռուլետը դնել տապակի մեջ, վրան ալյումինաթուղթ քաշել, տեղափոխել նախապես 2000 տաքացրած ջեռոցը, եփել 45-60 րոպե: Սավզի սոխի սպիտակ մասերը կտրտել 1.5 սմ հաստության օղակների, գազարը կտրտել խոշոր խորանարդների, սունկը, ըստ մեծության թողնել կամ ամբողջական, կամ՝ 2-4 մասի կտրել: Այս բանջարեղենը մաս-մաս բուսայուղով տապակել այնքան, որ միայն թեթև կեղև կապեն, տեղափոխել ափսեի մեջ, համեմել:
Միսը հանել ջեռոցից, ալյումինաթուղթը հեռացնել, կողքին դասավորել բանջարեղենի կտորները, 200 մլ տաք ջուր լցնել, տապակը վերադարձնել 1800 ջերմությամբ ջեռոց, եփել 30 րոպե. Այդ ընթացքում բանջարեղենն ու միսը մի քանի անգամ ցողել ստացված հյութով: Տապակը հանել ջեռոցից, հյութը քամել սոտեյնիկի մեջ, իսկ մսակտորը ծածկել ալյումինաթղթով, թողնել 5-10 րոպե, որպեսզի մսահյութը հասցնի ռուլետի մեջ հավասար տարածվել: Արգանակին ավելացնել մնացած գինին, համտեսել, համեմել, ավելացնել սառը ջրով բացած օսլան, դնել կրակին. Հենց սկսի եռ գալ՝ սոուսը կրակից վերցնել: Այս սոուսով օծել մսակտորն ու բանջարեղենը, ռուլետը կտրտել, բանջարեղենի հետ շարել մատուցվող ափսեի մեջ, զարդարել մաղադանոսի ճյուղով. Սոուսը մատուցել առանձին:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հորթի լցոնած ռուլետ
կարմիր աղացած պղպեղ