Ենթադրում եմ, որ Դավիթ Անանյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Միքայել Մինասյանի գործով, քանի որ վերջինիս առնչվող քրեական գործը քննվում է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, և նշված վարչության քննիչն է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան։
Սա ընդամենը վարկած է, բայց ես կարծում եմ, ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի, թե ինչու՞ է ՊԵԿ նախագահը ներկայացրել հրաժարականի դիմում այն դեպքում, երբ տառացիորեն մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը Ազգային Ժողովում 2019թ․ բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ տառացիորեն հայտարարեց, որ 2018-2019 թթ. հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացել է 505 մլրդ դրամով, որն ավելի քան 1 մլրդ դոլար է:
Պարզ ասած, եթե մարդն այսքան լավ է աշխատել, ապա ո՞րն է հրաժարականի պատճառը, իսկ եթե վատ է աշխատել՝ ասեք իմանանք։
Այլ կերպ ասած, կարծում եմ, որ հասարակությանը պետք է ասվի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի իրական պատճառները։
Ես այս կերպ եմ հասկանում հանրության առաջ հաշվետու լինելը։