Tert.am-ը գրում է․

Եվրամիությունն ավիաընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց որոշակի վերապահումներով արգելվում է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում:

Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությւոնները, որոնց թվում են «Արմենիա», «Արմենիան էյրվեյս», «Արմենիան հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան էյրվեյս», «Ատլանտիս յուրոփիան էյրվեյս», «Մարս ավիա» և «Սքայբոլ» ընկերությունները:

Նշվում է, որ այս ցանկում հայտնված ավիափոխադրողներին կարող է թույլատրվել չվերթներ իրականացնել վարձակալվող օդանավերով, որոնք կպատկանեն այն ավիաընկերություններին, որոնք չեն հայտնվել սահմանափակումների ցանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել